ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ

Սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ
25.09.2025 | 12:54

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ապրում ենք այնպիսի օրեր, երբ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն գալիս է ապացուցելու գիտակից և հայրենատեր քաղաքացիների շրջանում վաղուց արդեն համոզմունք դարձած ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից։

Սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ։ Սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով։ Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, անհապաղ գործելու ժամանակն է:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։

Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։

Դավիթ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մասիսի համայնքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թենածու

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ